25-ամյա Մայլի Սայրուսը և 28-ամյա Լիամ Հեմսֆորթը իրար հետ ծանոթացել են «Последняя песня» ֆիլմի նկարահանման ժամանակ, և 2012թ,-ին որոշել էին ամուսանանալ: Սակայն գործը չհասավ ամուսնությանը. աղջիկը որոշեց, որ նրանք պետք է բաժանվեն:
Սակայն 2016թ.-ին զույգը նորից միացավ և Մայլին սկսեց ամուսնական մատանի կրել, որը իրեն էր նվիրել Լիամը: որոշ ժամանակ անց ԶԼՄ-ն հայտարարեց, որ նրանք գաղտնի ամուսնացել են, սակայն Լիամը հերքեց դա:
Հիմա պարզ է դարձել, որ Սայրուսը նորից հետաձգել է պսակադրությունը: Ներքին աղբյուրները ասում են, թե Մայլին դեռ պատրաստ չէ երեխա ունենալուն.
Մայլին երեխաներ չի ցանկանում, իսկ Լիամը այլևս չի կարող համբերել: Տղայի ընտանիքը երկար ժամանակ է, ինչ փորձում էր նրա աչքերը բացել: Հիմա Լիամը դեպրեսիայի մեջ է: Սայրուսը նորից հետաձգել է հարսանիքը, իսկ Լիամը հոգնել է սպասելուց:
Վերջերս Մայլին ջնջել է Instagram-ի ողջ նկարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել