Ես, որ զինվոր էի տանից հանձնուքներ (տուլիկ) էին ուղարկում ու, ասեմ ձեզ, դրանում ոչ մի տոկոսով բանակի սպայական աձնակազմի «հանցավորությունը» չկար: Ավելին, ամեն անգամ դաշտային ելքի գնալուց առաջ բոլորիս տանեցիները գումար էին ուղարկում, որ մեզ պետքական ուտելիք-ծխելիքները գնեինք ու հետներս բարձրացնեինք սարեր: Նենց, որ ձվի մեջ մազ ման գալու փոխարեն ավելի լավ ա ձեր գործով զբաղվեք: 
Հա մի բան էլ էն, որ ասում եք «բանակում ծառայողներին ոչ մի բան պետք չի ուղարկել, որովհետև էդ կոռուպցիա ա» մի հատ էդ պահին ծառայած կամ ծառայող զինվորի, կամ էդ զինվորի ընտանիքի անդամներից մեկի հետ խոսեք էլի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել