Աղմուկ ասելով ես ի նկատի ունեմ տեխնիկական «աղմուկը» (шум - noise), այսինքն՝ ոչ օգտակար ինֆորմացիա (полезная информация):
ՀՀԿ-ն համացանցում հայտնվել է ըստ ամենայնի ինչ-որ բան ասելու համար, սակայն, ցավոք, մինչ այժմ միայն «աղմուկ» է: Ինչ ֆիլտրներ էլ օգտագործում եմ, մեկ է, «ինֆորմացիա» ստանալ չի հաջողվում, հարգելի ՀՀԿ-ականներ:
Ի՞նչն է ձեր ասելիքը: Կարո՞ղ եք հնարավորինս հստակ ձևակերպել: Եվ հետևաբար ազատեք քաղաքացուն աշխատատար ու ժամանակատար ֆիլտրացիայից:
Եթե նա է, որ ահաբեկեք ամենակարող ձեր նախագահով, նորից տեղը էն չի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորդ էլ դիլետանտ եք վիրտուալ PR-ի գործում, թույլ տվեք մի խորհուրդ տալ:
Աշխատեք խոսել ձեր արածների մասին - հնարավորինս առարկայական: Նաև ձեր անելիքների մասին - հնարավորինս առարկայական:
Օրինակ՝
ՀՀԿ-ն իրականացրեց իր նախանշած արտաքին քաղաքական ծրագիրը, որոնք են -
1. Ինտեգրվեց միջազգային ... կառույցի մեջ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ունեցավ ... կարգի տնտեսական և ... կարգի քաղաքական օգուտ:
2. Բացեց /փակեց :) / հայ-թուրքական սահմանը, որի տնտեսական օգուտներն են ... (էսքան) դրամ, քաղաքական օգուտներն են ...(սա):
3. ........
ՀՀԿ-ն իրականացրեց իր նախանշած ներքին քաղաքական ծրագրերը, որոնք են-
1. Սոցիալական մասով -
2. Բանակի մասով -
3. Ինստիտուցիոնալ մասով-
4........
ՀՀԿ-ն պատրաստվում է անել
1..... (հստակ ժամանակացույց)
2.......(հստակ ժամանակացույց)
ՀՀԿ-ն եթե սա չարեց կամ չպաշտպանեց ժամանակացույցը (անկախ ֆորսմաժորներից:) )
1.Անմիջապես դուրս է գալիս իշխանությունից:
2.................
Եկեք խոսենք այս ամենի մասին:
Հ.Գ. Facebook-ը մի խուլ, աշխարհից կտրված գյուղ չի: Այստեղի օգտատերերն էլ ատամները թափած տատիկներ չեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/410811002360436
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել