Թե ինչում է կայանում կյանքի իմաստը, փորձել են պարզել դեռ հնագույն գիտնականները: Յուրաքանչյուր մարդ իր պատասխանն ունի այդ հարցին: Սակայն կան մի քանի հստակ կանոններ, որոնք վերաբերում են բոլորին:

1. Դուք ստացել եք մարմին և պետք է ընդունեք այն այնպիսին ինչպիսին կա, քանի որ մենք բոլորս շատ ավելին արժենք, քան մարմինը, որում ծնվել ենք:

2. Դուք սովորելու եք ամբողջ կյանքում: Բոլորս ծնված պահից հայտնվում ենք կյանքի դպրոցում ու պարբերաբար ստանում նոր դասեր:

3. Սխալներ չկան, կան միայն դասեր: Անհաջողությունները համարվում են զարգացման աստիճաններ ու դրանք դժբախտություններ չեն:

4. Դասը կրկնվում է այնքան ժամանակ, մինչև չսերտենք այն:

5. Դասերը երբեք չեն ավարտվում, այնքան ժամանակ մինչև մենք ապրելու ենք, կյանքը մեզ նոր դասեր ու խնդիրներ է առաջադրելու:

6. Այնտեղ ավելի լավ չէ, քան այստեղ: Հեռուն միշտ գրավիչ է լինում, սակայն մենք նախ պետք է գոհանանք այն ամենով, ինչ ունենք ու որտեղ գտնվում ենք:

7. Ուրիշները ուղղակի հայելի են: Դուք չեք կարող սիրել կամ ատել դիմացինի մեջ մի բան, ինչը չի արտացոլում ձեզ:

8. Ձեր կյանքում արված յուրաքանչյուր բան առաջին հերթին ձեզ համար է:

9. Բոլոր պատասխանները մեր ներսում են: Կյանքը մեր ներսում տեղավորել է յուրաքանչյուր խնդրի լուծում ու հարցի պատասխան: Ուղղակի հարկավոր է անկեղծորեն նայել, լսել ու վստահել ներքին աշխարհին: Դարեր շարունակ այս համոզմունքները կան ու շարունակում են լինել` անկախ ամեն ինչից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել