Ինչ-որ մեկի հետ հանդիպելը կարող է զվարճալի լինել, բայց մեր օրերում որևէ տղայի հետ հանդիպելիս չենք կարող համոզված լինել, որ այդ ամենը վերածվելու է լուրջ հարաբերությունների։ Ինչպե՞ս պարզել՝ նա իսկապես ուզո՞ւմ է լինել Ձեր կողքին, թե՞ պարզապես ժամանակ է անցկացնում։ Ներկայացնում ենք 7 նշան, որ կօգնեն Ձեզ հասկանալ դա։

1. Նա ուզում է ծանոթացնել Ձեզ բոլորի հետ

Նա լուրջ է տրամադրված, եթե ծանոթացնում է Ձեզ իր ընկերներին։ Եթե Ձեր զուգընկերը չի ուզում, որ Դուք հանդիպեք իր ընկերներին ու մտերիմներին, ուրեմն՝ նա լուրջ չի վերաբերվում Ձեզ։ Այնուամենայնիվ, եթե նա միշտ ուզում է համոզված լինել, որ բոլորը գիտեն, որ Դուք նրա ընկերուհին եք, ու հպարտանում է դրանով, ուրեմն՝ ՆԱ իսկապես Ձեզ սիրում է։

2. Նա կազմակերպում է հանդիպումներ

Մեր օրերում վիրտուալ շփումն այնքան է շատացել, որ եկել է փոխարինելու իրական շփմանը, իսկ դա սարսափելի է։ Եթե նա կազմակերպում է հանդիպումներ, տանում է Ձեզ ռեստորան, պատկերասրահներ, կինոթատրոն կամ էլ պարզապես մեկ այլ տեղ, ուր կարող եք միասին ժամանակ անցկացնել, ուրեմն՝ կարող եք վստահ լինել, որ նա բավականին լուրջ է տրամադրված։

3. Նա մի փոքր խանդում է

Խոսքը խելագարության հասնող, անտեղի խանդի տեսարանների մասին չէ, բայց խանդի առողջ չափաբաժինը նորմալ է ու լավ նշան է այն բանի, որ Դուք կարևոր եք նրա համար։

4. Նա հետաքրքրվում է Ձեր նախասիրություններով

Եթե նա գալիս է Ձեզ հետ գնումների կամ առաջարկում է միասին սպորտով զբաղվել, գալիս է ժամանակ անցկացնելու Ձեր ընկերների հետ, ուրեմն՝ սա էլ մեկ այլ նշան է այն բանի, որ Դուք հետաքրքրում եք նրան։

5. Նա սիրում է անակնկալներ մատուցել Ձեզ

Ottawa hipster couple engagement

Սիրելի շոկոլադ, մի փունջ ծաղիկներ կամ հատուկ Ձեզ համար պատրաստված երգացանկ նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ առիթ չկա. կարող եք վստահ լինել, որ ՆԱ ուզում է լինել Ձեզ հետ։

6. Նա ցույց է տալիս իր էմոցիոնալ կողմը

Որքան էլ տղամարդիկ փորձեն թաքցնել դա, նրանք էլ այնքան էմոցիոնալ են, որքան կանայք։ Պարզապես նրանք այլ ձևով են արտահայտվում։ Եթե ՆԱ բացում է իր ներաշխարհը Ձեզ մոտ, թույլ է տալիս տեսնել նրա էմոցիոնալ կողմը, ուրեմն՝ Ձեր հարաբերություններն իսկապես կարևոր են նրա համար։

7. Նա ապագայի ծրագրեր է կազմում

Ապագայի ծրագրեր կազմել ասելով՝ նկատի չունենք, որ նա Ձեզ համար տուն է փնտրում։ Բայց Ձեզ հետ հաջորդ Նոր տարու պլաններ կազմելը նշանակում է, որ նա պատրաստվում է Ձեզ հետ լինել նաև ապագայում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել