Tert.am-ը գրում է.

Թուրքական դատարանը մերժել է Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդությունը, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը։

Լրտեսության համար մեղադրվող Բրանսոնի խափանման միջոցը դատարանի որոշմամբ կշարունակի մնալ կալանքը։

Ամերիկացի հոգևորականը բանտում է գտնվում 2016 թվականից, նրա հետ կալանավորվել էր նրա կինը, որն ավելի ուշ ազատ է արձակվել։

Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթներ առաջ նշել էր, որ քահանան կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ և որ նրա դատավարությունը Թուրքիայի արդարադատության գործն է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել