Մարդիկ՝ հատկապես կանայք, սովորաբար երազում են ամուսնական կյանքի մասին, բայց պետք է հասկանալ, որ միայնակ լինելն էլ իր լավ կողմերն ունի ու կարող է հիանալի լինել։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ չգիտեն ինչպես պետք է միայնակ ապրել. նրանք նույնիսկ մտածում են, որ դա ամենավատ բանն է աշխարհում։ Ամենակարևորն այն է, որ Դուք ազատ եք, կարող եք անել այն ամենը, ինչ ուզում եք, գնալ այնտեղ, ուր ուզում եք ու երբ ուզում եք։ Սա կյանքի անգին ժամանակահատվածն է։ Մենք կարող ենք սովորեցնել Ձեզ՝ ինչպես երջանիկ ապրեք Ձեր կյանքը, քանի դեռ միայնակ եք։ Ներկայացնում ենք 9 բան, որ պետք է անպայման անեք մինչև Ձեր կեսին հանդիպելը։

1. Էքսպերիմենտներ՝ ոճի հետ

Image result for style

Ասում են՝ նոր սանրվածքը նոր կյանք է ազդարարում։ Ինչո՞ւ չեք փորձում տարբեր կերպարներ։ Եթե միայնակ եք, ապա չկա նաև վախ, որ Ձեր ընկերոջը, հնարավոր է, դուր չգա Ձեր նոր սանրվածքը կամ ոճը։ Որքան կարող եք, շատ էքսպերիմենտներ արեք։ Սա միակ եղանակն է գտնելու հենց այն ոճը, որը համապատասխանում է ձեր անհատականությանը։

2. Մարզել մարմինը

2. Sculpt your body

Եթե ուզում եք գտնել Ձեր կեսին, պետք է հիանալի տեսք ունենաք։ Ամենից առաջ կարևոր է լավ մարզված մարմինը, որը կօգնի Ձեզ ավելի ինքնավստահ ու բավարարված զգալ։ Գնացեք մարզասրահ, լողացեք, պարեք, խաղացեք թենիս և այլն։

3. Մենակ գնալ կինո

3. Go to the cinema alone

Միայնակ նստելու ու որևէ ֆիլմ նայելու միտքը մարդկանց սարսափեցնում է, բայց ինչո՞ւ։ Դա իրականում այդքան էլ վատ միտք չէ։ Վախենում եք՝ ձանձրանա՞ք։ Անհանգստանալու կարիք չկա։ Դուք չեք խոսելու ինքներդ Ձեզ հետ, պարզապես ֆիլմ եք նայելու, ինչը միայնակ ժամանակ անցկացնելու լավագույն տարբերակներից է։

4. Գտնել նախասիրություն

4. Find a hobby

Երբ միայնակ եք, շատ ժամանակ ունեք։ Մի նոր հոբբի ընտրեք՝ լինի դա պարի դասեր, խոհարարություն, նկարչություն, կիթառ նվագել կամ էլ օդաչուի լիցենզիա ստանալ։

5. Եղեք արկածախնդիր

5. Be adventurous

Կյանքը չպետք է ձանձրալի լինի։ Երբևէ մտածե՞լ եք օդապարիկով թռչելու, դայվինգի և այլնի մասին։ Արեք որևէ խենթ ու անսպասելի բան։ Հաղթահարեք վախերը։ Նոր զգացողությունները Ձեզ են սպասում։

6. Ճանապարհորդե՛ք մենակ

6. Travel alone

Ո՞վ ասաց, որ անպայման մեկը պետք է լինի, ում հետ հաճելի կլինի ճանապարհորդել։ Իրականում, մենակ ճանապարհորդելը կարող է բավականին զվարճալի լինել։ Դուք ավելի լավ կհասկանաք տեղացիներին, կծանոթանաք նրանց մշակույթին և այլն։ Միայնակ ճանապարհորդելը կօգնի նաև ավելի լավ հասկանալ ինքներդ Ձեզ, Ձեր երազանքներն ու ցանկությունները։

7. Ճանապարհորդություն մտերիմ ընկերուհու հետ

7. Travel with your best friend

Երբ կողակից ունենաք, հիմնականում նրա հետ եք ճանապարհորդելու։ Երբ ամուսնացած եք, այլ տարբերակ հնարավոր չէ։ Այդ պատճառով էլ այժմ ժամանակն է մտերիմ ընկերուհու հետ ուղևորություն կազմակերպելու։ Դուք ունեք ընդհանուր հետաքրքրություններ ու հաստատ հիանալի ժամանակ կանցկացնեք միասին։

8. Ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների ու ընկերների հետ

8. Spend time with your family and friends

Որքան հնարավոր է, շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների ու ընկերների հետ։ Ծանոթացեք նոր մարդկանց հետ, սկսեք ընկերություն անել գործընկերների հետ։

9. Ապրել մենակ

10. Live alone

Մենակ ապրելը կարող է դժվար թվալ Ձեզ համար։ Բայց ինքներդ Ձեզ հետ մենակ մնալով՝ երջանիկ զգալը շատ կարևոր է։ Դուք սովորում եք ինչպես անկախ ու ինքնուրույն լինել։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել