Կամ ես Լուսնից եմ եկել կամ էլ դադարել եմ հասկանալ մեր հասարակությանը։ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Բանաստեղծ Դիանա Տեր Հովհաննիսյանը, եթե չեմ սխալվում դեռ 2013 թվականից պայքարում են հանուն LGBT մարդկանց իրավունքների։
Սրանից 3 ամիս առաջ, երբ Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը կանգնած էին Նիկոլ Փաշինյանի կողքին ու ելույթ էին ունենում, դուք միահամուռ գոռում էիք. «Այո։»
Հիմա` Արսինեն հույս է հայտնել, որ LGBT համայնքի իրավունքները նոր կառավարության օրոք ավելի պաշտպանված կլինեն՝ ինչո՞ւ եք այդպես տվայտվում և Արսինեին վիրավորում։ Արսինեն, նոր չի որ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցն է ու ձեզ առնվազն չի ասել, որ իր գաղափարներից ետ է կանգում։
Ես Արսինեին, Ատոմին, Սերժին, միշտ ընդունել ու հարգել եմ որպես արվեստագետներ ու միշտ էլ կողմնակից եմ եղել նրանց հասարակական գործունեությանը, քաղաքական հայացքներով գուցե չեմ ընկալել իրենց, բայց տիկին Խանջյանի այս հայտարարությունն ինձ շոկի մեջ չի գցել։
Հասկանում եմ, որ առանց սեփական սկզբունքների, առանց հասկանալու ու միայն այո կամ ոչ գոռալով ապրելը հեշտ չէ, բայց դուք եք ընտրել ձեր ճանապարհը, շարունակեք այդ ուղղին։ Փոփոխությունները մենակ կես կիլո ավել պաղպաղակ ուտելը չի, դա նաև մարդու իրավունքների պաշտպանվածությունն է։
Հ.Գ. Շարունակելու եմ նայել Ատոմի նկարած և Արսինեի մասնակցությամբ ֆիլմերը ու լսելու եմ Թանքյանի երգերը, հարմար առիթով էլ իրենցից հետաքրքրվելու եմ մարդու իրավունքների պաշտպանության իրենց տեսլականի ու առաջարկած մեթոդների մասին։