Aysor.am-ը գրում է.
Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կքննարկի երկրում բռնության դեմ պայքարի նպատակով թմրանյութերի օրինականացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Օլգա Սանչես Կորդերոն, ով կառավարության ապագա կազմում կստանձնի ներքին գործերի նախարարի պաշտոնը, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Milenio թերթին:
 
«Երբ մենք հանդիպման էինք ներքին գործերի նախարարության վերակազմավորման հարցով, ընտրված նախագահը գիտեր իմ բոլոր մամուլի ասուլիսների մասին, եւ, առաջին հերթին` թմրանյութերի ապաքրեականացման մասին իմ հրապարակված հոդվածների վերաբերյալ: Նա ինձ այսպես ասաց. «Քարտ բլանշ՝ ահա այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել երկրում խաղաղության հասնելու համար, մենք դեբատներ կսկսենք», - ասել է Կորդերոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել