ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգներից մեկի`Տեխասի Լաբոք քաղաքում նոր բացված Fantasy Maid Service-ը մերկ աղախինների ծառայություններ է տրամադրում, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Ծառայության 26 ամյա սեփականտիրուհի Մելիսա Բորետը նշել է, որ հաճախորդները մերկ աղախնի մեկ ժամվա աշխատանքի համար 100 դոլլար են վճարում, իսկ 2 աղախինների դեպքում` 150: Աշխատանքի ընթացքում արգելվում է դիպչել մերկ աղախիններին:
Երիտասարդ կինն որոշել է նման ծառայություն բացել ֆինանսական խնդիրների պատճառով: Նրա առաջարկած ծառայությունը միակը չէ իր տեսակի մեջ, սակայն քաղաքի կանոնադրության համաձայն սեռական ուղղվածություն ունեցող բիզնես ծավալելու համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ:
Բորետը նաև մտադիր է մշտական զեղչեր սահմանել պետական ծառայողների և իրավապահների համար, ինչպես նաև 20% զեղչ Զատկի տոնի կապակցությամբ:
Նա նաև նշել է, որ աղախինները ցանկության դեպքում կարող են նաև հագնված աշխատել, սակայն ծառայության գինը այդ դեպքում չի փոխվի:
Քաղաքի ոստիկանապետի խոսքերով երիտասարդ ձեռնարկատիրուհին թույլտվություն չունի նման ծառայություն առաջարկելու համար և բռնության կիրառման դեպքում նա կտուգանվի 2000 դոլարով:
Գործարար կինը հերքում է, որ իր բիզնեսը սեռական ուղղվածություն ունի և հավաստում է, որ աղախիններն իրոք զբաղվում են տների մաքրությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




