Աբաջյանն ավելի՜ն ա գիտակցել,քան մենք։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ պիտի հրամանը չկատարի,որովհետև ինքը դեռ էդտեղ պետք ա։ Նույնը գիտակցել են Քյարամն ու Անդրանիկը։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ պիտի վիրավոր ընկերոջը հասցնի անվտանգ տեղ՝ չնայած իրա վիրավոր լինելուն։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ պիտի զեկուցի տղերքի մահվան մասին ու վերջին պահին գիտակցե՛լ ա,որ չպիտի գերի ընկնի։ Աբաջյանը գիտակցե՛լ ա,որ արդեն վերջն ա ու պետք ա «կալցոն» քաշել։ Աբաջյանն էս ամենը ԳԻ-ՏԱԿ-ՑԵԼ ա,իսկ դուք՝ձեր ախմախ արդարացումների հետ միասին հեռու եք էն գիտակցումից,որ մարդիկ ունակ են սենց քայլի գնալու՝ գիտակցաբար։ Ձեր գիտակցական մակարդակի գագաթնակետը մանվելի տարած տուշոնկեքով բանակի անունը սևացնելն ա, պարոնայք։ Ուրեմն մնացե՛ք ձեր «դմակային» մտածելակերպի ու գիտակցական մակարդակի հետ մենակ ու ձեր գարշահոտ մտքերով մի՛ պղտորեք մեզ մնացած ամենամաքուրը։
Հ.Գ. Որքան էլ զարմանալի թվա,բայց էս գրառումս ուղղված էր ո՛չ թե Կարպիս Փաշոյանին, այլ իրան իբրև պաշտպանող ու էժանագին «կռուտիտներ» անող «իմաստուններին»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sardaryan.3/posts/1390856531058663
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել