Կարպիս Փաշոյանի ազատման դիմումը շատ կարևոր քայլ է նոր Հայաստանի կայացման ու իսկապես նոր արժեքների վրա պետականության ամրապնդման համար։ Քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները պիտի սովորեն պատասխանատվություն կրել իրենց հայտարարությունների ու քայլերի համար, ինչպես Եվրոպայում են ամենաբարձր պաշտոնյաները հրաժարական տալիս մեր ընկալմամբ "ստից" բաների պատճառով։ Ու շատ ողջունելի է, որ հանրային վերահսկողությունն ու հանրային կարծիքը տվյալ դեպքում կարևորվեցին ու արժևորվեցին, դա նոր կառավարությանը միայն պատիվ է բերում։ 
Իսկ ինչ վերաբերվում է Կարպիսի գրառմանը՝ այո, հենց «ռազմահայրենասիրական շիզոֆրենիան» է հնարավոր դարձրել դարեր շարունակ մեր ազգի գոյությունը, միշտ գերակշռող թշնամուն հաղթելը, հաղթանակը Արցախյան հերոսամարտում ու հերոսություն ու ազգային համախմբումը Ապրիլյան պատերազմի օրերին։ Դա կարևորագույն արժեք է մեր ազգի համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել