Անտարկտիդան հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաք է, որը բոլոր ցամաքներից ամենաքիչն է ուսումնասիրված ու մինչ օրս իր գաղտնիքներով զարմացնում ու հիացնում է մարդկությանը: Այն հաստ սառցաշերտերի կույտ է, որն անծայրածիր տարածություն է գրավում: Առաջին անգամ այս մայրցամաքն ուսումնասիրության է ենթարկվել գիտնականների կողմից 1800-ականներին:

Այստեղ կան բուրգեր

Պատկերացնելը բարդ է, սակայն այս սառցե մայրցամաքի տարածքում կան մի քանի գոյացություններ, որոնք իրենց արտաքին տեսքով նմանվում են եգիպտական բուրգերի: Համաձայն գիտնականների ու պատմաբանների առաջ քաշած վարկածներից մեկի՝ Անտարկտիդայում շատ հնում գոյություն է ունեցել պրոտոքաղաքակրթություն, որը ժամանակի ընթացքում տարածում է գտել ողջ աշխարհում: Շատերը հավատում են այս տեսությանը, շատերը՝ ոչ, սակայն մի բան փաստ է. բուրգերի գոյությունն այստեղ համապատասխանում է իրականությանը:

Հայտնաբերվել են երկարավուն գանգեր

Անտարկտիդայի Լապայիլի շրջանում կատարված երկարաժամկետ պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդկանց երկարավուն գանգեր, որոնք զարմանքի են մատնել գիտական ողջ հասարակությանը: Մինչ այդ պեղումները համարվում էր, որ մարդիկ երբևէ չեն ապրել ու չեն կարող ապրել Անտարկտիդայի տարածքում:

Կենդանական աշխարհով հարուստ լիճ

Անտարկտիդայի տարածքում է գտնվում Ռոսա սառցադաշտը, որն ունի մոտ 700 մ խորություն: Գիտնականները, հորատելով այդ սառցադաշտը, այնտեղ գտել են ստորգետնյա լիճ, որը մինչ այդ տեսանելի չէր սառույցի հաստ շերտի տակ: Հետաքրքիրն այն է, որ այս լիճը երբեք արև չէր տեսել, սակայն դրանում փոքրիկ ձկներ, անեմոններ ու անգամ մեդուզաներ էին ապրում:

«Արյունոտ» ջրվեժ

Թեյլորի սառցադաշտից հոսող այս արյունագույն հոսանքի յուրօրինակ գույնը պայմանավորված է նրանով, որ դրա ջուրը մեծ քանակությամբ պղինձ է պարունակում: Ջրվեժի աղբյուրը գտնվում է դրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և ամբողջովին սառցապատ է:

Սառած մնացորդներ

Հնագետների մի փորձառու խումբ 2009 թ. այս մայրցամաքում հայտնաբերեցին ձվից ծնված արտասովոր կենդանու մնացորդներ, որը ժամանակին մոտավորապես կատվի չափ է ունեցել: Հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ այդ անհայտ կենդանին ժամանակին Անտարկտիդա է գաղթել Աֆրիկայից:

Հայտնաբերվել է վիսկի

Եվ, վերջապես, ամենահետաքրքիր գտածոյի մասին: Հնէաբանները Անտարկտիդա մայրցամաքում հայտնաբերել են շոտլանդական վիսկիի մի քանի արկղ, որոնց պարունակությունը հարյուրամյա հնություն ունի: Ավելին հայտնի չէ, քանի որ գիտնականները դեռևս չեն բացել շշերը:

Հայտնաբերված երկնաքար

Պակաս զարմանալի չէ այն փաստը, որ Անտարկտիդայում ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնաբերեցին մի երկնաքար, որը դեռևս 13 հազար տարի առաջ էր ընկել: Վերջինիս հետազոտությունները ցույց տվեցին, որ այն Երկրի մակերևույթ է ընկել Մարսից, ինչպես նաև դրա ներսում մինչ օրս պահպանվում են Մարսի միկրոբները:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել