Չի կարելի պատմությունը մի րոպեում, հանուն ամբիցաների թաղել գետնին: Գիտեմ, շատերին դուր չի գա այն, ինչը հիմա կշարադրեմ ստորև:
Խոսքս ՀՀՇ-ի մասին է: Ես ինձ ահավոր վատ եմ զգացել, երբ լսել եմ, որ ՀՀՇ-ն փակվում է: (եմ թաքցնի, ես միշտ սիրել եմ ՀՀՇ-ն, բայց ոչ թե ՀՀՇ-ի տականքներին, որոնք շատ-շատ են եղել, այլ ես սիրել եմ ու սիրում եմ դասական ՀՀՇ-ն:
Ինձ համար ՀՀՇ-ն Կարապետ Ռուբինյանն է: Թող Հայաստանի քաղաքական գործիչների գոնե 10 տոկոսը ունենա Կարապետ Ռուբինյան մարդու արժեքը, խելքը, համեստությունը, վաստակը:
Ինձ համար ՀՀՇ-ն Հովհաննես Իգիթյանն է: Ինձ համար ՀՀՇ-ն Ալիկ Արզումանյանն է:
Արարատ Զուրաբյանի մասին ոչ մի կարծիք չունեմ, ասում են՝ բիզնեսով է զբաղվում:
Ինձ համար ՀՀՇ-ն երջանկահիշատակ Էդվարդ Եգորյանն է: Ինձ համար ՀՀՇ-ն 88-ի շարժումն է, անկախության կերտողը: Ինձ համար ՀՀՇ-ն պատմություն է:
Կուզեի, որ ՀՀՇ-ի նախաձեռնությանը միանար նաև իմ կողմից հարգված Դավիթ Շահնազարյանը:
Հիմա շատերը, հատկապես ավագները, կսկսեն ինձ ասել, բա դրանք սրիկաներ են, էս են, էն են, ոչ մի կարծիք ձեր հետ չեմ կիսում, իմ ընկերներ, որովհետև ես ունեմ համակրանք այդ կուսակցության նկատմամբ:
Իսկ հիմա մեր պատմությունը քանդել են և թաղել են:
Մի խոսքով, ես կուզեմ՝ ՀՀՇ-ն վերականգնվի, որովհետև մենք վաղը չենք կարող պատասխանել մի հարցի.
«Իսկ որտե՞ղ է այն ուժը, որը կերտել է Հայաստանի անկախությունը»:
Մի բան էլ չմոռանանք՝ այսօրվա քաղաքական գործիչներից շատերը ՀՀՇ-ականներ են եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել