Հետախույզ ձերբակալելը իրականում շատ դժվար աշխատանք է, քանի որ հետախույզների մեծ մասը գերադասում եմ զոհվել, քան ձերբակալվել թշնամու բանակի կողմից։

Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ՊՆ տարածած տեղեկության համաձայն նշված անձը Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է, ով չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։

Այս անգամ ադրբեջանական կողմի բախտը այնքանով չի բերել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանում է Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ և արդեն հապատասխան քայլեր է ձեռնարկել այս հարցի շուրջ։ Նախարարը արդեն դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ, նրանց ներկայացրել է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և բանակից ազատվելու տեղեկությունները և կազմակերպում է քաղաքացու վերադարձի հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել