Հայոց բանակ զորակոչվող 18 տարեկան երիտասարդը ուղիղ վեց ամիս անցնում է դասընթացներ: Մեր բանակի նորակոչիկը ՍՈՎՈՐՈՒՄ Է ռազմական գործ: Նրան վեց ամիս պատրաստում են պատերազմի, սովորեցնելով՝ մարտական տարբեր տեսակի կրակ վարելու նրբությունները, պաշտպանությունները, վիրավորներին կրակային գոտուց դուրս բերելը, վիրավոր ընկերոջը օգնություն ցուցաբերելն ու միաժամանակ մարտ վարելը, զոհված ընկերոջ համար մարտի դաշտում չսգալը, այլ շարունակել առաջադրանքի կատարումը, որպեսզի մարտունակությունը չընկնի և զոհերի քանակը չավելանա: Նորակոչիկին պատրաստում են պատերազմի, բայց չեն թշնամացնում հակառակորդի հետ: Բոլորդ էլ նկատած կլինեք, որ մեր զինվորներն ու սպաները երբեք չեն օգտագործում «թշնամի» տերմինը, այլ «հակառակորդ» տերմինն են օգտագործում: Սա է մեր բանակի գիտակցական բարձր մակարդակը: Հայոց բանակի արդեն սահման ու դիրք գնացող զինվորը գիտակցում է, թե ուր է գնում, ինչի համար է գնում , քանի որ նրան մի քանի ամիս պատրաստել են դրան, բարձրացրել են գիտակցական մակարդակը, ու այն չի գտնվում միայն հայրենասիրական մակարդակի վրա: Դիրքապահ ու սահմանապահ զինվորը հստակ գիտի իր պարտականությունները, իրավունքները, այսինքն իրավագիտակցական մակարդակը ևս բարձր է:
Այսքանից հետո խոսել, թե զինվորը զոհվել է չգիտակցելով, առնվազն Հայոց բանակի ուսումնական մասի չիմացության արդյունք է, որի համար ցավում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել