Հետևում ես համացանցին և կրկին ու կրկին համոզվում, որ մեր հասարակության գերակշիռ մասը մեծ հաշվով առողջ չեն և իրենց գառշելի սնանկությամբ երկիրը ձգում են դեպի նախկին գարշահոտությունը։
Մի քանի օր առաջ համացանցում պոռթկում տեղի ունեցավ, թե բա նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբոր տղան Կոտայք գյուղում տեռոր են իրականացրել, 10 անվտանգության աշխատակիցներով, զենք ու զրահով, էլեկտրաշոկերով՝ << խեղճ գյուղացիներին>> ծեծի են ենթարկել, մեքենայի վրա ջուր լցնող երեխու մազերից բռնել ու մտցրել ջրափոսն ու մի շարք վայրագություններ․․․ և քանի որ նախկին ոստիկանապետի եղբայրն է՝ ոչ մեկ չգնաց իրականության հետևից, և սկսվեց լատինատառ մոզգերի խրախճանքը։
Իմ շրջապատում բոլորը գիտեն իմ վերաբերմունքը դեպի նախկին ոստիկանապետը, սակայն հանուն արդարության փորձեցի հասկանալ եղելությունն ու տեսանյութը դիտելուց հետո ի՞նչ պարզվեց․
1․ Նախկին ոստիկանապետի եղբայրը երեխայի գլուխը չի մտցնում ջրափոսը, տեսանյութում դա հստակ տեսնում ենք։
2․ Այդտեղ ոչ մի զենք ու զինամթերք չկա, էլեկտրաշոկ չկա, և առավելևս ոչ մի անվտանգության աշխատակից։
3․ Նախկին ոստիկանապետի եղբայրը միայնակ է, իր ընտանիքի կանանց հետ ու տղան տեսանյութում չի երևում։
4․ Բալկոնից թռնող ու վրա տվող գյուղացին՝ հենց այդ նույն << խեղճ գյուղացին>> է։
5․ << Խեղճ գյուղացու>> հարազատ եղբայրը՝ Արսեն Սարգսյան անուն ազգանունով՝ Հրազդանի ոստիկանությունում փոխգնդապետ է ու Վովայի Արշակի ընկերը (ՌՈ-ից հետը եկած )։
Հ․Գ․ Որ միքիչ խորանաք՝ շատ հերաքրքիր սցենարի ենք հանդիպելու, իսկ մնացած լեգենդների մասին՝ հաջորդ դասին)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/1832906376802414?comment_id=1834553476637704¬if_id=1531563309634828¬if_t=feed_comment&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել