Հանրային մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են, նրանց յուրաքանչյուր սխալ չի վրիպում հանրության ուշադրությունից: Շատերին հետաքրքրում է, թե ինչ հագուստով են նրանք ներկայանում միջոցառումներին և ինչպես են պատրաստվում: Հենց այս թեմայով BlogNews.am-ը զրուցել է երիտասարդ երգչուհի Մարտա Կիրոկոսյանի հետ:    

«Եթե պետք է ինչ որ տեղ գնամ, շատ երկար եմ նախապատրաստվում, մանավանդ եթե նախապես չեմ պլանավորել թե ինչ եմ կրելու, իսկ եթե կոնկրետ գիտեմ՝ ուր եմ գնում, մեկ ժամը լրիվ բավականացնում է պատրաստվելու համար»:

Երգչուհին խոստովանում է, որ հաճախ է ուշանում պայմանավորած ժամից, իսկ պայուսակի մեջ պարտադիր կարելի է գտնել. «Բանալի, հեռախոս, դրամապանակ, կամ եթե պայուսակս փոքր է լինում, գումարը պարզապես դնում եմ մեջը: Մաստակ եմ ունենում և ամենակարը՝ օծանելիք: Ի դեպ, առանց հեռախոսի երբեք տանից դուրս չեմ գալիս»: 

Օրվա ընթացքում մի քանի անգամ զգեստափոխվելուց չի դժգոհում, իհարկե այն դեպքերում երբ դրա կարիքը կա. «Առավոտյան երբ տանից դուրս եմ գալիս, և եթե պետք է ուշ վերադառնամ բնականաբար այդ մի հագուստով եմ լինում, բայց երբ առիթ է լինում զգեստափոխվում եմ. դա ինձ համար խնդիր չէ: Կարող եմ երեք անգամ օրվա մեջ զգեստափոխվել և եղել են դեպքեր, երբ տանից դուրս եմ ինչ որ հագուստով, հետո հասկացել եմ, որ բավականին անհարմար է, եկել եմ տուն և փոխել հագուստս»,-եզրափակեց Մարտան: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել