Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Երեկ որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:

Հուլիսի 14-ին, ժամը 08:00-ին Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել