Հարգելի վարչապետ,դիմում եմ Ձեզ առաջին անգամ , դիմում եմ ոչ թե,որպես ընդդիմադիր Անի Կարապետյան ,այլ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ` մի կողմ թողնելով իմ քաղաքական հայացքները:

Պարոն Փաշինյան,տեղյակ լինելով ,որ ինքներդ հանդիսանում եք Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, կասկածի տակ չառնելով Ձեր քրիստոնյա լինելը եւ Աստվածաշնչյան ուսմունքին հավատարիմ ապրելը,կարծում եմ պետք է համաձայնեք,որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ եղել է պատմականորեն պահպանված, ժամանակների միասնականությունն ապահովող եւ ներկայում գործող միակ ազգային-հոգեւոր ինստիտուտը,ինչպես նաեւ
հոգեւոր-բարոյական-վարքային դաստիարակության միակ ազգային օջախը, որն ապահովել է եւ կարող է ապահովել ազգային օրենսդրության ձեւավորման ու օրենսդրական կարգավորման բարոյական հիմքերն եւ եկեղեցին է ազգային անվտանգության հիմնական պայմանի գործուն ապահովողը:

Այսօրվա Հայաստանում ձեւավորված «Նոր Հայաստան,նոր Հայրապետ» շարժումը ,ուղղորդված է ,այնպիսի ուժերի կողմից,որոնց հիմնական նպատակը Հայ Առաքելական եկեղեցին կազմալուծելն է:

Հաշվի առնելով,որ միջազգային ասպարեզում գլուխ է բարձրացնում եւ հաստատվում գլոբալ տոտալիտարիզմի համակարգը, խնդիր է առաջանում` կանխելու ազգի այլասերումն ու դեգրադացիան :Այս պայմաններում միջազգային հարաբերությունների ձեւավորվող համակարգը ցուցադրում է արեւմտյան երկրների կողմից իրենց ազգային շահերի հաստատման ձգտումը` միաժամանակ վերահսկողություն սահմանելով այլ ազգերի գոյության խորքային ոլորտների ինքնության վրա:Հետեւաբար,շատ հավանական է , որ այս նախաձեռնությունը հովանավորվում է հրեական ծագմամբ հունգարա-ամերիկացի բիզնես մագնատ Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից:

Հարգելի Փաշինյան, ինչու՞ է լուռ իշխանությունը, ինչու՞ եք լռում դուք,երբ վիճակն այնքան է սրվել,որ շարժման մասնակիցները ,իսկ որոշները` թմրանյութի ազդեցության տակ ,արդեն իրենց թույլ են տալիս ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք, կապը բաց թողած գազանի նման աղաղակել Մայր Տաճարի բակում ,հայհոյել , վարկաբեկել,հարձակվել հոգեւորականների վրա ` նրանց վիճաբանության եւ կուլակավեճի մեջ ներքաշելու միտումով:

Սա պետական խնդիր է եւ պետությունը չի կարող չեզոք դիրքոշում ունենալ այս խնդրի շուրջ ,նա պետք է հայտնի իր դիրքորոշումը:
Չէ,որ մեր ազգային -ավանդական եկեղեցին է թիրախավորված, մեր երկրում տեղի է ունենում ավանդական արժեքների արժեզրկում եւ ազգային գոյության բարոյական հիմքերի քայքայում,իսկ
ազգային շահերը պաշտպանելիս անհրաժեշտ է պետական իշխանության եւ հասարակության սերտ համագործակցություն:

Պարոն Փաշինյան,անկախ այն բանից ,որ երեկ այդ նույն շարժման նախաձեռնողներից` Կարեն Պետրոսյանը պաշտոն ստացավ կամ դրան արժանացավ,անկախ շրջանառվող այն լուրերից,որ իբրև թե Դուք ցանկանում եք Ձեր սեփական Կաթողիկոսին ունենալ եւ այս ընդվզումը,Ձեր իսկ բարձր հովանու ներքո է իրականացվում, հրաժարվում եմ հավատալ այս լուրերի ճշգրտության, քանզի չեմ ցանկանա,որ հայ ժողովուրդը բախվի նման իրականության հետ,որտեղ ինչպես Դուք եք սիրում շեշտել ժողովորուրդի կողմից ընտրված վարչապետը սեփական ամբիցիաները գերակա կդասի պետական եւ ազգային շահերից,կօժանդակի աղանդավորական շարժումներն ու կխթանի նրանց զարգացումը,այսինքն` հակապետական գործունեւությամբ կզբաղվի, իր իսկ կողմից ղեկավարվող հայրենիքում:

Ուստի,մեծարգո ՀՀ վարչապետ պարոն Փաշինյան,ակնկալում եմ Ձեր արագ արձագանքը` ստեղծված իրավիճակին հնարավորին չափ արագ եւ անցնցում հանգուցալուծում տալու վերաբերյալ:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել