Ես երբեք չեմ սիրել ամենօրյա կոշիկները, դրա համար էլ միշտ ուզեցել եմ հագնել բարձրակրունկներ, սակայն առանց ցավերի։
Անկեղծ ասած ինձ երբեք չի ուրախացրել այն միտքը, որ ես պետք է սպորտային կոշիկներ հագնեմ, այդ պատճառով էլ իմ կոշիկների պահարանում տարեց-տարի հարթ կոշիկները պակասեցին և մնացին միայն բարձրակրունկները։
Սակայն ճիշտ է ասված, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Անկախ իմ տածած սերը դեպի բարձրակրունկները ես այդպես էլ չէի կարողանում սովորել դրանց բացասական արդյունքներին, որոնք ունեին կոշտուկների և շատ ուժեղ ցավերի տեսք։
Ես այդպես էլ չէի կարողանում գտնել մի հարմար մեթոդ, որը կօգնի խուսափել այդ ամենից։
Սակայն մի օր ես իմացա մի շատ էժանագին, պարզ և հեշտ միջոցի մասին, որը օգնում է խուսափել նշված կրունկի ցավերից։
Այն հնարել է Մարի Հելվինը՝ 1970-ականների թոփ մոդել և բրիտանացի ֆոտոնկարիչ Դեյվիդ Բեյլիի նախկին կինը, ով երկար անքուն գիշերներ է ունեցել մտածելու համար այս հրաշալի միջոցը։
Հելվինը պատմել է իր գաղտնիքի մասին մի քանի տարի առաջ և մինչև այսօր ես այդ մեթոդից օգտվում եմ։ Այսպիսով, ի՞նչն է այդ մեթոդի գաղտնիքը։
Հարկավոր է կապել 3-րդ և 4-րդ ոտքի մատները (եթե հաշվում ենք մեծ մատից)։
Իհարկե այս ամենը շատ անհնարին է թվում, սակայն ձեզ հավատացնում եմ այս ամենը իսկապես օգնում է խուսափել բարձրակրունկների առաջցրած կոշտուկները և ցավերը։
Իր հարզարույցներից մեկում, որը Հելվինը տվել էր «The Daily Mail» թերթին 2014 թվականին, նա տալիս է հավանական բացատրությունը հետևյալ կերպ՝ երբ դուք կապում եք այդ մատները, ապա մկանները կարողանում են վերացնել կրունկի հատվածի ծանրաբեռնվածությունը։
Ճիշտ է արդյոք այս բացատրությունը, թե ոչ այս դեպքում այդքան էլ կարևոր չէ։
4-րդ օրը հագնելով 12-սանտիմետրանոց բարձրակրունկներ և կապելով այդ մատերը՝ ես ապշել էի արդյունքից։