Կան մի քանի պարզ հանգամանքներ ու փաստեր կյանքի մասին, որ երբեք գրված չեն անգամ հոգեբանության գրքերում կամ դասագրքերում: Մենք ինքներս ևս հազվադեպ ենք հասկանում այս ամենը: Բայց այս եզրակացությունները կարող են փոխել ու հեշտացնել կյանքը: Մենք պատասխանատու չենք ուրիշի զգացմունքների համար:

Մենք պատասխանատու ենք միայն այն ամենի համար ինչ մենք ենք զգում ու անում: Զգացմունքները մեզ որպես լավ ու վատ մարդ չեն բնորոշում: Դրանք թույլ են տալիս հասկանալ, թե ինչ ենք ուզում:

Պատասխանատվությունն ու մեղքի զգացումը կապ չունեն: Մեղավորներ ընդհանրապես չեն լինում: Սովորաբար մեղքի զգացումը թույլ չի տալիս պատասխանատվություն վերցնել ու ընտրույթուն կատարել: Մենք պետք է սովորենք սովորենք տարբերել այդ հասկացությունները:

Աշխարհում չկան արդարություն ու երաշխավորումներ: Մենք հորինում ենք դրանք, քանի որ այդպես ավելի հեշտ է ապրել: Մենք միայն պատկերացումներ ունենք դրանց մասին: Եվ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը, այս պատճառով մարդիկ վրեժ են լուծում: Եվ երաշխավորել որևէ բան ուղղակի հնարավոր չէ: Ուղղակի հարկավոր չէ վիրավորվել աշխարհից, ուղղակի պետք է ապրել, զգալ ու հասկանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել