Եթե երգես այնպես, որ ոչ ոք չգուշակի ծագումդ ու ազգդ, եթե ժպտաս այնպես, որ ոչ ոք չհավատա սրտիդ անկեղծությանը, եթե թռչկոտես այնպես, որ կարծեն, թե դիվահար ես, եթե մի մեյմունություն անես բեմին, որ ոչ ոքի մտքով չի անցել անել, ապա քեզ կտանեն Եվրատեսիլ:
Այս ինկուբատորում բոլոր ձվերը ածել է Եվրոպա-մայրիկը - բոլորը եվրատեսիլյան չափանիշներով: Ո՜վ Հայրենիքներ, չլինի ձեր ածած ձվերով գաք Եվրատեսիլ: Մի երկու ազգային նախշ կարող եք անել, բայց տեսեք, հա՜, այստեղ գործում են եվրոպական բարձրագույն չափանիշները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4296547072408
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել