Քաղաքական դաշտը հետընտրական էքստազի մեջ է: Իշխանական ուժերը ձևացնում են, թե իրենց կյանքի նպատակը «առկա դրական զարգացումները» շարունակելն է, իսկ ընդդիմադիրները ձևացնում են, թե գիշեր-ցերեկ միայն մի մտահոգություն ունեն՝ «ինչպե՞ս ձերբազատվել այս հանցախմբից»: Ընդ որում, ընդդիմադիր ուժերի էլեկտորատը մոտավորապես նույնն է: Պարզապես բոլոր նրանք, ովքեր դպրոցում սովորելու ժամանակ մի նախադասության մեջ յոթ տառասխալ են արել, պատրաստ են իրենց ձայնը տալ «Հանրապետական կուսակցության» հետևից:
Իրականում պրոբլեմն այն է, որ «ինչպե՞ս ձերբազատվել այս հանցախմբից» արտահայտությունն ինքնին սխալ է: Այսինքն՝ խնդիրն ի սկզբանե սխալ է դրված: Պետք է ոչ թե հանցախմբից ձերբազատվել, այլ այն մտածողությունից, որը հնարավոր է դարձնում այսպիսի հանցախմբի գոյությունը: Իսկ այդ մտածողության կրողներն այսօր հավասարապես և՛ իշխանություններն են, և՛ «ավանդական ընդդիմությունը»:
Մեզ պետք է մեր այլընտրանք:
Ինչքան տեղյակ եմ, Այլընտրանքը ոչ թե մի քաղաքական կառույց է, որտեղ մարդկանց մի խումբ ձգտում է իշխանության որևէ աթոռի, այլ հզոր կուսակցություն, որտեղ ցանկանում են հուսահատված ժողովրդի մեջ արթնացնել ազգայինի արժեքը, պայքարի ուժը և հավատը: Որի կարիքը մեր ժողովուրդը իրոք ունի:
Ի տարբերություն Ընդդիմության, որը ժողովրդին հասցրեց մինչև ճաղերը և օգտագործեց իր աթոռները ձեռք բերելու համար, իսկ երբ ստացավ, ժողովրդին թողեց մենակ ընդդեմ ԳԱԶԱՆԻ (իշխանության):
Այլընտրանքի լոզունգը` դա այն է, որ ցանկացած անդամ պատրաստ է դառնալ վերջինը՝ իր տեղը զիջելով վերջինին հանուն հանրապետության բարգավաճման:
Կարծում եմ՝ Այլընտրանքը խիստ տեղին շեշտադրումներ է անում՝ ի տարբերություն այսօր ընդդիմության տուֆտալոգիայի: Այլընտրանքն ասում է՝ պետք է ունենալ ծրագիր և հետո նոր հավակնել իշխանության: Կուսակցությունը փորձում է արթնացնել հասարակությանը, որն այսօր քնած է ու ահաբեկված: Անտարբերությունը հաղթահարելը և անպատժելիության մթնոլորտ վերացնելը գերխնդիր են այսօրվա Հայաստանի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/410603609047842
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել