Մարմինը ի վիճակի է մատնացույց անել առողջական խնդիրները, այդ պատճառով էլ կանայք պետք է ուշադիր լինեն, և ախտանիշերի դեպքում դիմեն գինեկոլոգի։ Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանը կարող է լինել արյունահոսությունը դաշտանային օրերի արանքում։

Եթե կինը սեռական ակտի ժամանակ հաճախ է ցավ զգում, դա կարող է վագինիզմի, վուլվոդինիայի, սնկային վարակների կամ արգանդի ֆիբրոմայի նշան լինել։

Միշտ չէ, որ ցիկլում փոփոխությունները վկայում են հիվանդությունների մասին, սակայն պետք է անպայման ստուգվել։ Եթե ամսականները հանկարծ առատ և երկարատև են դառնում, ապա դա կարող է էնդոմետրիոզի, քաղցկեղի, արտարգանդային հղիության կամ վիժման նշան լինել։

Ամսականներից առաջ վատ տրամադրությունը ևս բժշկի դիմելու առիթ է, քանի որ այն կարող է դեպրեսիայի հանգեցնել։ Բացի այդ, հարկ է ուշադրություն դարձնել միզելու ընթացքում այրոցների և քորի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել