Երկար տարիներ շփվում եմ ազատամարտի հազարավոր մասնակիցների հետ, ովքեր արցախյան ազատամարտից հետո բուժման հետ կապված խնդիրներ են ունեցել բուժհիմնարկների հետ, սակայն լուծումները հիմնականում գտել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում լիովին անվճար: Տարիների ընթացքում նշված բուժհաստատությունը լիովին անվճար, առանց թղթաբանական քաշքշուկների հոգացել է ոչ միայն մասնակիցների, այլ նրանց ընտանիքի անդամների առողջական խնդիրները:
Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Արա Միխայիլիչի հանդեպ, կարծում եմ, տեղի է ունենում, բառիս բուն իմաստով, «վենդետա», իսկ եթե ոչ, կարծում եմ՝ առողջապահության նախարարության «սլիվների» փոխարեն կլսեինք իրավական փաստերով տեղեկատվություն:
Ի դեպ, ազատամարտի մասնակից ֆեյսբուքյան ընկերներիցս շատերն իրենց ընտանիքների անդամների հետ նշված հիվանդանոցում են միայն իրենց խնդիրները լուծել․ նրանց անուները առայժմ չեմ հրապարակում:
Ինչպես պատահեց, որ Հայաստանում բուժհաստատություններից ընտրվեց հենց Արա Միխայլիչի ղեկավարած բուժհաստատությունը, որ հանրության շրջանում լավ համբավ ունի․ դրա պատասխանն էլ թողնում եմ ձեզ: