Աշխարհի ամենամեծ օդանավակայանը այսօր հանդիսանում է «Ալ Մակթում» օդանավակայանը, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում և գնահատվում է 33 մլրդ ԱՄՆ դոլար: Այն գործում է 2010թ.-ի հունիսի 27-ից և կարող է ընդունել նույնիսկ Airbus A380 օդանավ, որը համարվում է աշխարհի ամենամեծ օդանավը: Օդանավակայանի ենթակառուցվածքների ընդհանուր մակերեսը կազմում է 140,000 կմ քառ., ինչը մի փոքր զիջում է եվրոպական Լիխտենշտեյն պետության մակերեսին (160,400 կմ քառ.), կամ էլ հավասար է 20մլն. ֆուտբոլի դաշտի մակերեսի: Օդանավակայանը կարող է տարեկան ընդունել մոտ 160 մլն. մարդ, որն ավելին է, քան Ռուսաստանի Հանրապետության ամբողջ բնակչության թիվը: Օդանավակայանի կառավարման աշտարակը ամենաբարձրն է Մերձավոր Արևելքում և կազմում է 92մ, ինչն ընդամենը 1 մետրով է զիջում ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Ազատության արձանի բարձրությանը:
Այսօր այդ ընդամենը օդանավակայան է, բայց շուտով դրա ենթակառուցվածքների շուրջ պլանավորվում է կառուցել մի ամբողջ քաղաք Dubai World Central անունով, որի մի մասն էլ պիտի կազմի Ալ Մակթումը: Համալիրը բաղկացած է լինելու ժամանակակից հյուրանոցներից, առևտրի կենտրոններից, երկհարկանի առանձնատներից, որոնք կարող են ապահովել բնակության և աշխատանքային պայմաններով 7500 հոգու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել