Գլուխը պատով է տվել նա, ով կասի, որ Հայաստանում այժմ խոսքի ազատություն չկա: Կա, այն էլ ինչքան, և դա արդեն ազատություն էլ չի, որովհետև նայելով որոշ, հատկապես առցանց լրատվամիջոցների գործունեության արգասիքներին՝ հասկանում ես, որ այնուամենայնիվ ազատությունն էլ չափից ավել կարող է լինել և վերածվել ամենաթողության ու անպատասխանատվության միախառնման՝ հեռու գնացող բացասական հետևանքներով:
Նման ԶԼՄ-ների անպատասխանատու և ռեյթինգ որսալու ամեն ինչ մթագնող ցանկության պատճառով մեզ՝ հայերիս, հիմա ծաղրում են ադրբեջանցիները, ովքեր ուղղակի չէին կարող ինքնուրույն ավելի հարմար կծելու բան ստեղծել, և դա նրանց փոխարեն արեցին մեր որոշ ԶԼՄ-ներ:
Ահա, նայեք ու հպարտացեք ձեր՝ քլիք որսալու ու էժանագին դիվիդենտներ քաղելու անհագ ցանկության արդյունքներով:
Կից նյութը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=129521180575863&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել