Յունիբանկը «Բեներիկ» ընկերության հետ համատեղ իրականացնում է «U-Customers Basic House»  համաբրենդային ծրագիրը, որի շրջանակներում Basic House, Bata,  Ko.Shik, Z-Generation և COOLCLUB խանութների ցանցում գնումների անկանխիկ վճարման համար առաջարկում է վարկային քարտեր: Ընդ որում, այդ քարտերով գնումներ կատարելը ոչ միայն հարմարավետ, այլև նաև շահավետ է:  Համաբրենդային քարտերը հաճախորդներին տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 0% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է 12 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 200 000 դրամ: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: Վարկային քարտերի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Քարտի ձևակերպման գործընթացը առավելագույնս պարզեցված է. հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկային քարտը կարելի է ձևակերպել Յունիբանկի 44 մասնաճյուղերում, ինչպես նաև Basic House, Bata,  Ko.Shik, Z-Generation և COOLCLUB խանութներում: Վարկային հայտը կարել է ներկայացնել նաև առանց բանկ կամ խանութ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է լրացնել  www.unibank.am կայքում կամ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված օնլայն հայտը:  

Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում քարտապանների որակյալ սպասարկմանը և ակտիվորեն իրականացնում է համաբրենդային ծրագրեր, որի շրջանակներում թողարկում է համատեղ վարկային քարտեր առևտրի և սպասարկման առաջատար կազմակերպությունների հետ: Ներկայումս Յունիբանկի  կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը գերազանցում է 145 000:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել