Tert.am-ը գրում է.
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը չի շտապում հրաժարականի դիմում ներկայացնել: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումից հետո բոլոր վարչական շրջանների ղեկավարները դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ. «Թող նոր քաղաքապետն ընտրվի, ընտրվելուց հետո, եթե իմ փոխարեն կնշանակի այլ մարդու, ես շատ բարեխղճորեն կհանձնեմ ամեն ինչը: Երբ որ կգան նոր մարդիկ, այն ժամանակ էլ... մենք էլ կառչած չենք մեր աթոռներից, բայց կարո՞ղ է՝ թաղամասը պետք է անտեր թողնենք: Հոմ չեմ թողնելու թաղամասն ու փախչեմ»,- նշեց Ռուսլան Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, Դուք հետևելո՞ւ եք Տարոն Մարգարյանի օրինակին:

- Այսպես ասեմ, նոր քաղաքապետը կգա, կնշանակվի կամ կընտրվի, այդ դեպքում իրենք կգան, հիմա հո չեմ թողնելու թաղամասն ու փախչեմ:
- Ուղղակի Ձեր թիմի ղեկավարը որ հրաժարական է տալիս...

- Հասկացանք, բայց ամբողջ աշխատակազմը հրաժարական չի տալու և թաղամասը թողնի անտեր: Երբ որ կգան նոր մարդիկ, այն ժամանակ էլ... մենք էլ կառչած չենք մեր աթոռներից:
- Այսինքն, Դուք էլ պատրաստ եք հրաժարվել համայնքի ղեկավարի պաշտոնից, բայց դեռ նպատակահարմար չեք համարո՞ւմ:

- Դա հրաժարական չէ, երբ քաղաքապետը հրաժարական է տալիս, մենք դառնում ենք ժամանակավոր պաշտոնակատարներ: Հիմա ես ժամանակավոր պաշտոնակատար եմ: Երբ նոր քաղաքապետը գալիս է, մենք կա՛մ վերանշանակվում ենք, կա՛մ այլ մարդ է գալիս: Կլինի նոր քաղաքապետը, ըստ այդմ կորոշվի: Հիմա աշխատանքները շարունակվում են: Եթե նշանակվի նոր մարդ, նոր կհանձնեմ թաղամասը, հանձնում, ընդունում կանենք, կգնամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել