Tert.am-ը գրում է.

Իրանցի կինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ հանրային վայրում պարտադիր համարվող գլխաշորը հանելու համար:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 42-ամյա Շափարք Շաջարիզադեն ձերբակալվել էր այս տարվա փետրվարին՝ Թեհրանի փողոցներից մեկում գլխաշորը հանելու ու այն ցուցադրաբար փայտյա ձողին որպես դրոշ ամրացնելու պատճառով: Այդպիսով՝ կինն իր բողոքն էր հայտնել պարտադիր գլխաշոր կրելու օրենքի դեմ:

Հայտնի է, որ Շափարք Շաջարիզադեն գրավի դիմաց ազատ էր արձակվել ապրիլին, երբ գործին միջամտել էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ հայտարարելով, որ կնոջը կեղծ մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի ու մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել