«Փոքրիկ իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Բարի, լուսավոր ու միաժամանակ տխուր հեքիաթը կարճ ժամանակում գրավեց ողջ աշխարհը: Բացի հիմնական լեզուներով թարգմանություններից՝ գոյություն ունեն նաև պաշտոնական, այսինքն՝ ոչ ֆանատիկ թարգմանություններ շրջանային բարբառներով: Ի դեպ, պատմվածքում հեղինակի կողմից արված իլյուստրացիաները ոչ թե հասարակ պատկերներ են, այլ կազմում են գրքի կարևոր ու անբաժանելի մասը, ինչպես և տեքստը:

«1984», Ջորջ Օրուել

Այս վեպը համարվում է հակաուտոպիական ստեղծագործությունների տիպիկ օրինակ, որը ոչնչով հետ չի մնում իր «մրցակիցներից»: «1984»-ի նշանակությունն այնքան մեծ է, որ դրա վերնագիրը համընդհանուր օգտագործման է դրվել, մշակութային կոդ է դարձել. դրա վրա հղումներ են կատարվում, հիշատակում են այն: Անգամ Apple ընկերությունը, երբ 1984 թվականին պատրաստվում էր թողարկել իր առաջին Մաքշոթը, որը պետք է գրավեր ողջ շուկան, իր գովազդային հոլովակում հենց այս գրքին անդրադարձավ:

Իսկ ո՞րն էր նման մեծ հաջողության պատճառը: Դրա սցենարը շատ նման է իրականում գոյություն ունեցող հնարավոր ճշտին:

Աննա Ֆրանկի օրագիրը

Երբեմն այնպես է ստացվում, որ ամենաճիշտ ու խորը բաները մենք իմանում ենք երեխաներից: Հնարավոր է՝ դրա պատճառն այն է, որ մենք նրանց վստահում ենք ավելի, քան մեծահասակներին. երեխաները սովորաբար չեն ձևացնում, երբ կիսվում են իրենց մտքերով և չեն փորձում արհեստական տպավորություն ստեղծել: Վերջերս ռունետում տարածվեց 14-ամյա Մարժանա Սադիկովայի՝ քաղցկեղով հիվանդ աղջնակի պատմությունը: Հիվանդության պատճառով նա չէր կարողանում կանգնել, անգամ նստել: Սակայն նա իրագործեց իր երազանքը՝ լուսանկարիչ դարձավ: Իր նկարահանած տեսանյութում նա հայտնեց, որ ամենակարևոր բանը, որը կարող ենք անել կյանքում, երջանիկ լինելն է: Արդյոք դա այդպես չէ՞:

Երկրորդ աշխարհամարտի սարսափների մասին, Հոլոքոստի ողջ ցավի ու թախծի մասին մարդկությունն իմացել ու հասկացել է ոչ թե Նյուրենբերգյան դատավարության, այլ 13-ամյա հրեա Աննա Ֆրանկի օրագրից, ով ծնողների հետ միասին թաքնվել էր գեստապոյում: Աննան վերլուծություններ չի անում, պատմական զուգահեռներ չի տանում. նա ուղղակիորեն նկարագրում է այն, ինչ տեղի է ունեցել իր ընտանիքի հետ, այն ռեակցիան, որը ստանում էր դռան յուրաքանչյուր թակոց լսելիս, մարդկանց դժբախտ դեմքերին նայելիս: Եվ այդ մաքուր, անմեղ երեխայի, ով մահացավ հաղթանակից 2 ամիս առաջ, վկայությունները ծառայում են որպես իրողության ամենասարսափելի ապացույց:

Լենինգրադում, ի դեպ, ինքնօրինակ «Աննա Ֆրանկ» կար՝ Տանյա Սավիչևան, ով իր գրություններն անում էր բլոկադայի ու դաժան սովի տարիներին: Տանյան մեկը մյուսի հետևից կորցրել էր ընտանիքի բոլոր անդամներին ու վերջում ինքն էր մահացել, սակայն ամեն դեպքում մարդկությանը հիշատակումներ էր թողել այն մասին, թե ինչ է իրական տառապանքը, և այն մասին, թե ինչը չպետք է մոռանալ:

«Քամուց քշվածները», Մարգարետ Միտչել

Այս գրքի մասին պատմելու կարիք չկա, քանի որ, ամենայն հավանականությամբ, բոլորդ էլ գիտեք: Կնշենք միայն, որ, չնայած ստեղծագործության ուժեղ կողմերին, դրա հաջողությունների ու պահանջարկի մեծ մասն ի հայտ եկավ միայն տասնյակ տարիներ անց:

«Հարյուր տարվա մենություն», Գաբրիել Գարսիա Մարկես

Գիրքը, որը կուռք է դարձել շատերի համար, առանձնանում է իր անկանխատեսելիությամբ: Յուրաքանչյուրը, ով կարդացել է այս գիրքը, մեկնաբանում է այն յուրովի՝ անցկացնելով պատմությունն իր սեփական փորձի ու աշխարհայացքի պրիզմայով: Կարելի է ասել, որ մի ամբողջ ցեղի մենակությունը, որի կյանքն ու մահը նկարագրված է վեպում, գալիս է նրանց՝ իսկապես սիրել չկարողանալու անկարողունակությունից: Սակայն ո՞վ կարող է իսկապես ասել, թե ինչ է նշանակում սիրել, և ի՞նչ է իրականում կատարվում մադկանց հետ այդ ժամանակ:

«Մեծն Գեթսբին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Այս վեպում հեղինակն «ի ցույց է դնում» հասարակությանը, որ վախերն ու տարակուսանքները, սեփական քմահաճույքները բավարարելն ու անձնական շահը հետապնդելն ավելի կարևոր է դարձել, քան բարոյականությունն ու հոգևոր արժեքները: Մարդիկ դադարում են մարդ լինելուց, երբ գոռոզանում են: Նրանք, ովքեր կարող են կյանքում ինչ-որ կարևոր ու օգտակար գործ կատարել, զբաղված են մյուսների հետ իրենց հաջողություններով ու ազդեցությամբ մրցելով: Իսկ արդյունքը ցավալի է. նրանք չեն հանդիպում ո՛չ երջանկության, ո՛չ էլ հասկանում են կյանքի իմաստը:

«Ծաղրասարյակ սպանելը», Հարփեր Լի

Եվ կրկին երեխաները: Սա պատմություն է փոքրիկ աղջնակի աչքերով, սակայն պատմված միայն այն ժամանակ, երբ նա արդեն մեծ էր: Այստեղից էլ առաջանում է նրա՝ զարմանալիորեն ճշգրիտ բնութագրումը, որը ներառում է մանկական մաքրություն ու մեծական հասկացողություն: Երկու բառով կարելի է ասել, որ գիրքը նվիրված է «ինչ է նշանակում լավ և ինչ է նշանակում վատ» մտքին: Սակայն, բացի դրանից, այս գրքում հեղինակը փորձել է խորհուրդ տալ չդատել մյուսներին կուրորեն, գլուխը ուսերի վրա պահել ու իմաստություն ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել