Մագնիս անունը ծագել է փոքր Ասիայի Մագնեսիա հնագույն քաղաքի անունից: Բառացիորեն՝ այն նշանակում է Մագնեսիայի քար, մագնիսականությամբ օժտված, այսինքն՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը և այլն: Մագնիսը պատրաստվում է մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր նյութերից, պայտի, ձողի ձևով: Ազատ շարժվող մագնիսի (կողմնացույցի մագնիսական սլաք) բևեռները միացնող գիծը երկրի մագնիսական դաշտում ուղղվում է միջօրեականով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: