Showbiz.am-ը գրում է.
ShowBiz.am-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է, որ հուլիսի 1-ին հաղորդավար Արմեն Սարգսյանն ու մոդել Նարե Համբարձումյանն ամուսնացել են: Ինչպես նշել էր Արմենը մեզ հետ ունեցած զրույցում, զույգը նախատեսել էր մեծ հարսանիք, շատ հյուրեր ու բազում անակնկալներ:
Թե ինչ զգացողություններ է ունեցել Նարեն հարսի կարգավիճակում, ինչ տպավորություններ ունի հարսանեկան օրվանից փորձել է ճշտել ShowBiz.am-ը:
«Հարսանեկան տպավորություններս շատ լավն են՝ դրական ու ուրախ: Լարվածությունը շատ էր, իսկ հարսանիքը՝ սցենարային առումով այնքան խիտ, որ չենք հասցրել հասկանալ, թե ոնց է անցնում ժամանակը, բայց շատ լավ ուրախացել ենք»,-պատմում է Նարեն:
Նարեն նշեց, որ տպավորված պահերից կոնկրետ մեկը չի կարող առանձնացնել, քանզի դրանք շատ էին. «Մենք փորձել ենք տարբերվել մնացածից. և՛ հարսի պարը, և՛ հետաքրքիր անակնկալները շատ օրիգինալ էին: Փորձել ենք այնպես անել, որ շաբլոն չլինի, այլ ստանդարտից դուրս: Կարծում եմ՝ բոլորի համար հետաքրքիր էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ