Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը խոստովանել է, որ չի նայելու աշխարհի առաջնության մնացած հանդիպումները: 

Բայց նաև Չերչեսովը նշել է, որ երկրպագելու է Բելգիայի ընրանուն, ով կիսաեզրափակիչում հանդիպելու է Ֆրանսիային:

«Հանդիպումները չեմ նայելու, սակայն կերկրպագեմ Բելգիային, քանի որ նրանց մարզիչ Ռոբերտո Մարտինեսին հավանում եմ:

Մենք հին ծանոթներ ենք: Երբ ժամանակին մեկնել էի Բրյուգե նա անընդհատ բողոքում էր իր ֆուտբոլիստների մարզավիճակից»,- ասել է Չերչեսովը ռուսական «Առաջին ալիքի» ուղիղ եթերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել