Aysor.am-ը գրում է.

Հուլիսի 11-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել, որի օրակարգում ընդգրկված է նաև «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ փաստաթուղթը վարորդներին ներում է միայն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները: Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու  լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա:

Փաստաբան Գագիկ Մելիքյանը, ով զբաղվում է ճանապարհատրանսպորտային տուգանքների հարցերով, իր վարույթում ունի մի գործ, երբ վարորդը ինչ-ինչ պատճառներով 2012 թվականին չի ստացել իրավախախտման վերաբերյալ ծանուցման վարչական ակտը, ինքը չի տեղեկացել խախտման մասին, ինչի հետևանքով տուգանքը բազմապատկվել է և 5000 դրամ տուգանքը դարձել է 25 հազար դրամ վճարման պարտավորություն։

«Բարեխիղճ վարորդը չի ստացել ծանուցում, և հիմա ակտը հարկադիրում է և 25 հազար դրամ վճարման պարտավորություն ունի իմ վստահորդը, այն դեպքում, երբ ինքը մեղավորություն չունի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Կառավարության կողմից հաստատված և խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգ ընդգրկված փաստաթուղթը, ըստ Մելիքյանի, անհամապատասխանության խնդիր առաջացնում է և մեկ հարթության վրա դնում բարեխիղճ ու անբարեխիղճ վարորդներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել