Armeniasputnik.am-ը գրում է.

 «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ում պատահաբար գրել է ընկերուհու` Թինա Կանդելակիի հեռախոսահամարը։

Բաժանորդները, բնականաբար, նկատել են հեռախոսահամարը և մի շարք հաղորդագրություններ են ուղարկել հեռուսատահաղորդավարուհուն։

— Ջանա, ամբողջ աշխարհով հեռախոսահամարս հասանելի դարձրիր, արդեն ինչ-որ տղամարդիկ են գրում, — Սիմոնյանին դիմելով` գրել է Կանդելակին։

— Այդ ինչպե՞ս եմ արել։ Բավական է` մեկ անգամ շփոթես Թինայի հանրային ալիքն ու անձնական էջը, ու նրան ուզում են կնության առնել։ Եվ այդ ամենի պատճառն այն է, որ չի կարելի այդքան գեղեցիկ լինել, — նշել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Սիմոնյանն իր գործընկերուհուն «մեղքերը քավելու» լավ տարբերակ է առաջարկել. «Ջանա, խաշլամա կպատրաստեմ։ Կամ ի՞նչ ես նախընտրում քո առողջ ապրելակերպով»։

Մարգարիտա Սիմոնյան. RT հեռուստաալիքի и Россия сегодня միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Ի պատասխան վրացահայ հեռուստահաղորդավարուհին գրել է, որ իրեն գրում ու զանգահարում են անդադար։ Նա միաժամանակ նշել է, որ Մարգարիտան շատ քաղաքակիրթ և բարեհամբույր բաժանորդներ ունի։

Թինան ուղարկել է հաղորդագրություններից մեկը, որում տղամարդը բացատրում է, թե ժամանակակից աշխարհում ինչպես պետք է պահպանել անվտանգությունը։

«Թինաթին Գիվիևնա, բարի երեկո։ Խնդրեք Մարգարիտային այլևս այդպես չանի` դա անվտանգ չէ», — գրել է օգտատերը։ Ինչին ի պատասխան Կանդելակին ասել է, որ բոլորին շնորհակալ է անհանգստության և նախազգուշացման համար, սակայն ավելի լավ կլինի` իրեն գիշերը չզանգեն, քանի որ քնած է լինում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել