Բոլորովին հայտնի չէ, թե երբ է հայտնաբերվել սանրը, և ով է եղել հեղինակը: Սակայն շատ տարիներ առաջ պեղումների ժամանակ գտել են սանր՝ Հին Հռոմում, որը պատրաստված է եղել գազանի հաստ ոսկորներից, ունեցել է բռնակ և 8 ատամիկներ: Հնում սանրերը պատրաստել են ոսկուց, արծաթից, ոսկրից, կենդանիների եղջյուրներից, նույնիսկ կրիայի պատյանից: Դրանք եղել են տարբեր չափսերի և շատ տարօրինակ տեսք են ունեցել: Նրանց վրա տպագրել են տիրոջ անունը և չեն տվել ոչ մեկին: Այն խիստ անձնական իր է համարվել, և կորցնելու դեպքում մարդիկ նույնիսկ լաց են եղել: Սանրը կրել են որպես թանկարժեք զարդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=4708892011022&set=a.1357124658933.2043192.1555988255&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել