Գահերի խաղը (օրիգինալ անվանումը Game of Thrones) նկարահանվել է հայտնի ֆենտզի ժանրի գրող Ջորոջ Մարտինի գրքերի շարքի հիման վրա: Այն շատ արագ գրավեց բոլոր երկրների հանդիսատեսին, շատ պոպուլյար դարձավ նաև Հայաստանում: Սյուժեն շատ հետաքրքիր է, ինտրիգային և կլանող: Գալիս է խաղաղ  բարագավաճման ժամանակների վերջը: Յոթ թագավորություններում հասունանում  է դավադրություն:  Թագավորը իր հին ընկեր և զինակից Էդարդ Ստարկի աջակցության կարիքն ունի: Այն ժամանակ, երբ թագավորությունների ղեկավարները զբաղված են գահի համար մղվող անվերջ պատերազմներով, ոչ ոք չի նկատում, թե ինչպես են արթնանում հին չար ուժերը, որոնցից պաշտպանում է միայն հսկա սառցե պատը և հին միությունը՝ Գիշերային Պահակախմբի Եղբայրությունը:
Ֆիլմի 3 սեզոնները բարձր որակով կարող եք դիտել այստեղ

:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել