Tert.am-ը գրում է.
«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018» ազգային մրցանակի «Գրան-պրիի» դափնեկիրը:
Գլխավոր մրցանակը Ռուսաստանի լավագույն ժամանցային հեռուստաալիքների արդյունավետ կառավարման, զարգացման, նշանակալի նվաճումների, 14-44 տարիքային հեռուստալսարանում պահանջված բովանդակություն ստեղծելու և թվային միջավայրում մեդիա բովանդակությունը մեծացնելու համար է:
Մինչև գրանպրին Արթուր Ջանիբեկյանը 2012, 2016 և 2017 թվականներին արդեն արժանացել էր «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակի` հեռուստատեսային արտադրանքների ստեղծման գործում բացառիկ ավանդի, ինչպես նաև կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար:
«Ռուսաստանի մեդիա-մենեջեր» XVIII ազգային մրցանակաբաշխությունը ներկայացնում է տարվա թոփ մենեջերներին: Մրցանակը գնահատական է հայրենական մեդիաբիզնեսում պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։