Հիմա կմտածեք՝ չարախնդում եմ: Չէ, այն, ինչ կասեմ, տրամաբանական է: Կոնկրետ ինձ համար ոչ տաք է, ոչ սառը, չէ, ձմռանը մի քիչ ավելի սառը կլինի, բայց հիմա դա չեմ ասում դեռ ;) Ամիսներ առաջ, երբ տեսնում էի, որ իշխանա-մետա-մոլա-ծառա լրագրողներն ու ակտիվիստները քարկոծում էին ընդդիմադիրներին` շատ դեպքերում (եթե կարողանում էի) ատամներս սեղմած լռում էի, որովհետև գիտեի, որ գալու է այս օրը, ավելի վատ օրեր էլ են գալու: Երբ ժողովուրդն ուզում է իր բողոքը տեղ հասցնել, իսկ դուք նրա բերնին փակ եք դնում, արդյունքում, այ … (չգիտեմ էլ ինչ բառ գտնեմ) դուք էլ եք ամբողջ ժողովրդին հավասար ճկռելու նոր պրոբլեմների տակ: Թե՞ ձեզ առանձին գետտոյում են պահելու: Ախր դուք էլ եք նույն ոսկու արժեքի միրգ-բանջարեղենն առնելու, դուք էլ եք նույն վառելիքը գնելու, ու հազիվ թե ձեր փողն ընտրություններից հետո ավելացած լինի: Միայն մի բանի համար եմ «երազել», որ իշխանափոխություն լինի, որ այսօր իրեն ամենակարող զգացող, սրա-նրա վրա թունոտ փսլինք թափող, գոռոզաբար գնահատականներ ճպպացնող հաբռգածն ինքը սկսի բողոքի ակցիա անել: Որ հասկանա՝ ինչպես ՉԻ կարելի:
Իսկ ժողովուրդը ոնց եղել է չարքաշ, էդպես էլ կմնա: Կարողացավ` մի կերպ կոպեկ կաշխատի, չկարողացավ` սոված, հիվանդ, տեղը կսսկվի… Որովհետև ով էլ ձգտում է իշխանության, միայն իր հարմարավետության մասին է մտածում, նրա շատ պետքն էլ չեն մարդիկ, մենք ընդամենը միջինվիճակագրական քաղաքացի ենք, ում պարտականությունն է լռելն ու պարբերաբար ընտրության գնալը: Վերջ:
Գեղեցիկ բառեր շատ լսեցինք, գեղեցիկ գործի կարոտ մնացինք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/557404170949531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել