Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում: 
Ահա ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները․

1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:
2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը: Այսպիսով կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս: 
3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից: 
4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով: 
5. Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել