Boomnews.am-ը գրում է.

Երեկ կայացավ «Միսս հայուհի» մրցույթի առաջին փուլը, որի ժամանակ ընտրվեց «Միսս տիեզերքի» հայաստանյան ներկայացուցիչը։
Այսպիսով` Հայաստանը մրցույթում կներկայացնի Էլիզա Մուրադյանը։ 25–ամյա աղջիկն Էջմիածնից է, սովորել է Բժշկական համալսարանում, մասնագիտությամբ մաշկաբան է։ 
Այսքանն է ասվում պաշտոնական հայտարարությունների մեջ։ 
Սակայն այն, որ «Միսս հայուհի»-ն 3 ամսականից Հայաստանում չի ապրել, հայերեն խոսել չգիտի, հայկական կրթություն չի ստացել ու միջազգային հայտնի մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցը խոսելու է ռուսերեն, սրա մասին բոլորն են լռում։ 

Լավ, սա թողնենք մի կողմ։ Ո՞վ է իրականում  «Միսս Հայուհի» 2018 Էլիզա Մուրադյանը՝ Ռուսասատանում հայտնի բիզնեսվումն, ով ունի 3 բիզնես։ Նա ունի իր զգեստների վարձույթի հսկայական մեծ սրահը, վերջերս բացել է նաև իր դիզայներական զգեստների շոուրումը և ունի իր կոսմետիկայի բրենդը։ 

Համացանցը լավ ուսումնասիրելուց հետո ես նրա մասին այնքան ինֆորմացիա իմացա, որ սկսեցի մտածել, որ մյուս մասնակիցները հավասար հնարավորություններ չունեին նրա հետ մրցելու համար և տրամաբանանակ էր, որ հենց ինքը պետք է հաղթեր։ 
Գտա տեսանյութ, որտեղ անձամբ մեր գեղեցկուհի « հայուհին» է պատմում իր բիզնեսների ու հաջողությունների մասին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել