Ամերիկյան հեռուստաաստղ Քայլի Ջեները, որը վերջերս Time ամսագրի վարկածով ճանաչվել է համացանցի ամենաազդեցիկ մարդ, ցույց է տվել նորածին դստեր թանկարժեք կոշիկների հավաքածուն: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջեների 5 ամսական դուստրը՝ Սթորմին, կարող է պարծենալ ընդհանուր 22.000 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկներով: Նրա հավաքածուում կան 1.000 դոլարանոց Giuseppe Zanotti, 275 դոլարանոց Gucci, 50 դոլարանոց Nike Air Force 1 մոդելներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Keeping Up With The Kardashians իրապատում շոուի 20-ամյա աստղն արդեն միլիոնատեր է, ունի երեք տուն, շքեղ մեքենաներ ու հագուստի, կոսմետիկ միջոցների սեփական բրենդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել