Երբ սոված ես, միանգամից ուտում ես այն, ինչ առաջինն է ընկնում ձեռքի տակ։ Բայց, օրինակ, առավոտյան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ դատարկ ստամոքսին ամեն ինչ չէ, որ կարելի է ուտել։

Ահա թե սոված փորին ինչ չի կարելի ուտել, և փոխարենը ինչ է խորհուրդ տրվում ուտել։

Հրաժարվեք փքված թխվածքներից։

Աշխատեք սահմանափակել քաղցրեղենի և, առհասարակ, շատ շաքարավազ պարունակող ուտելիքների օգտագործումը։

Առավոտյան մի կերեք տանձ, որպեսզի օրվա ընթացքում ստամոքսի հետ կապված խնդիրներ չունենաք։

Եթե առավոտյան յոգուրտ ուտելու սովորություն ունեք, ապա պետք է հրաժարվեք նաև այդ սովորությունից։

Առավոտյան գազավորված ըմպելիքներ խմելն էլ կդանդաղեցնի ձեր նյութափոխանակությունը։

Ոչ էլ օրն սկսեք ցիտրուսային մրգերով, որպեսզի ստամոքսում թթուների քանակն արհեստականորեն չբարձրանա։ Նույնը կարելի է ասել լոլիկի մասին։ Մի մտածեք, օրվա ընթացքում դեռ կհասցնեք ուտել թե՛ ցիտրուսային մրգեր, թե՛ լոլիկ։

Image result for citrus fruits

Փոխարենն առավոտյան սոված փորին կերեք ձու՝ խաշած կամ ձվածեղի տեսքով, վարսակի փաթիլներ, հնդկաձավար, ձմերուկ, մեղր, ընդեղեն և այլն, որպեսզի ստամոքը չգրգռվի և օրվա ընթացքում ձեզ անհանգստություն չպատճառի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել