Գիտնականները մշակել են դեղամիջոց, որը նմանակում է արևի լույսի ազդեցությանը, ինչի շնորհիվ մաշկի վրա արևայրուք է առաջանում առանց վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության: Այս մասին հայտնում է Cell Reports ամսագիրը:

Մարդու մաշկի և մկանների վրա կատարված թեստերի ժամանակ դեղամիջոցը «խաբել է» մաշկին՝ ստիպելով դարչնագույն մելանին պիգմենտ արտադրել, ինչի շնորհիվ մաշկը սևանում է:

Ենթադրվում է, որ նոր միջոցն արդյունավետ կլինի նույնիսկ կարմրահեր մարդկանց համար, ովքեր սովորաբար պարզապես վառվում են արևի տակ:

Մասաչուսեթսի Կենտրոնական հոսպիտալի հետազոտողների խումբը հույս ունի, որ իրենց բացահայտումը կկարողանա կանխել մաշկի քաղցկեղը և նույնիսկ դանդաղեցնել ծերության նշանների հայտնվելը:

Դեղամիջոցը դեռ պատրաստ չէ կոմերցիոն օգտագործման համար: Գիտնականները մտադիր են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել նորույթի անվտանգությունը ստուգելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել