Armtimes.com-ը գրում է.

Պենտագոնի խոսնակ փոխգնդապետ Ռոբերտ Մաննինգը հայտարարել է, որ այն երկու F-35 կործանիչը, որոնք  Թուրքիան ստացել էր հունիսի 21-ին, դեռևս  ուսումնական թիռիչքներ են կատարում Արիզոնա նահանգի ամերիկյան Լյուք ավիաբազայում։

Արիզոնա են մեկնել թուրք օդաչուները, որոնք 1-2 տարվա ընթացքում պետք է մասնակցեն ուսումնական թռիչքների, ինչպես նաև համապատասխան կուրսեր անցնեն այդ ինքնաթիռներից օգտվելու համար, հայտնում է Ermenihaber-ը։  

Ըստ Մաննինգի՝ վերոնշյալ դասընթացների ժամանակ ինքնաթիռներն ամբողջովին ԱՄՆ-ի վերահսկողության տակ են լինելու։ Ամերիկացի զինվորականը, անդրադառնալով  ԱՄՆ-ի սենատի այն օրինագծին, որով արգելվում էր զինամթերքի վաճառքը Թուրքիային՝ նշել է. «Պենտագոնը զերծ կմնա այդ օրինագիծը մեկնաբանելուց։ Քանի դեռ չեն եղել փոփոխություններ, թուրք օդաչուները  կշարունակեն մասնակցել ուսումնական թռիչքներին և դասընթացներին»։

Հիշեցնենք, որ ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրն առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-երի և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել