Panorama.am-ը գրում է.

Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ չի շնորհելու, բայց մշակույթի շվեդ մի խումբ  գործիչներ որոշել են, այնուամենայնիվ, մրցանակ շնորհել լավագույն գրողին։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին։

Մրցանակի շնորհումը չեղյալ է հայտարարվել այս տարվա մայիսին ակադեմիայի անդամներից մեկի ամուսնու շուրջ ծագած վեճի պատճառով։ Ժանա-Կլոդա-Առնոյին մեղադրել են սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ։ Նա ամեն ինչ հերքում էր, բայց և այնպես Ակադեմիայի մի քանի ցմահ անդամներ հեռացել են, որոշվել է այս տարի  մրցանակ չշնորհել։

Իրենց հերթին, հարյուր շվեդ դերասան, գրող, լրագրող և մշակույթի ոլորտի այլ գործիչներ ձևավորել են Նոր ակադեմիա, որը կշնորհի գրականության ոլորտում մրցանակ աշնանը, երբ  պետք է հանձնեին նաև Նոբելյան մրցանակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել