Ներկայումս գոյություն ունեն շատ կրոններ, որոնց դավանում են միլիոնավոր մարդիկ ու երբեմն կուրորեն հավատում են դրանց: Սակայն արդյոք որևէ մեկը կարո՞ղ է հստակ պատասխան տալ հարցին, թե «ո՞րն է հնագույն կրոնը»: Այս հարցի վերաբերյալ շատ վեճեր ու կարծիքներ կան, և հնագետները ամեն տարի նոր ապացույցներ ու փաստեր են գտնում:

Ցանկանում ենք պատմել Ձեզ աշխարհի գլխավոր կրոնների մասին, ինչպես նաև փորձել վերոնշյալ հարցի պատասխանն ինքնուրույն գտնել:

«Ամենաերիտասարդ» կրոնը

Տրամաբանական կլինի, եթե մենք մեր պատմությունը սկսենք հենց ամենաերիտասարդ կրոնից, որը, չնայած իր նորությանը, մեծ հարգանք ու հայտնիություն է շահել ողջ աշխարհում: Խոսքն իսլամի մասին է: Արաբերենից թարգմանաբար «իսլամ» նշանակում է «նվիրվածություն Աստծուն»: Իսլամը դարձել է ամենատարածված կրոններից մեկը, և ներկա դրությամբ մահմեդականները, որոնք իսլամ են դավանում, ապրում են աշխարհի 49 երկրներում: Եթե ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, ապա բնակչության 23%-ը մահմեդական է: Իսլամն ի հայտ է եկել 7-րդ դարում:

Սակայն իսլամը համարվում է ամենաերիտասարդ կրոնն աշխարհում: Իսլամի հիմքում այնպիսի կենսական սկզբունքներ են ընկած, ինչպիսիք են սեփական «ես»-ը գտնելը, մերձավորին օգնելը և այլն: Մահմեդականները հավատում են, որ Աստված է որոշում երբ վերցնել մարդու հոգին:

Հին քրիստոնեություն

Աշխարհում ամենահին կրոնը շատ փոփոխությունների է ենթարկվել, սակայն քրիստոնեության հիմքերը, որոնց հետևում են միլիոնավոր մարդիկ մինչ օրս, ծնվել են դեռևս մեր թվարկության առաջին դարի սկզբում: Քրիստոնեության ծննդավայրը կարելի է համարել Արևելյան միջերկրածովյան շրջանը:

Քրիստոնեության ի հայտ գալուց առաջ մարդիկ առասպելային պատկերացումներ ունեին կյանքի սկզբունքների ու աշխարհի կարգի մասին: Քրիստոնեությունն իր հետ բերեց հավատը դեպի մեկ աստված, ով պատրաստ է բոլոր մարդկանց մեղքերն իր վրա վերցնել:

Սկզբում քրիստոնեությունը Աստծու հանդեպ հավատը նախատեսում էր տառապանքների միջոցով: Այս քրիստոնեությունն ի սկզբանե «նախատեսված էր» տառապյալների համար միայն: Յուրաքանչյուր մարդ աշխարհում, անկախ ազգային պատկանելությունից, կարող էր քրիստոնյա դառնալ: Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է ինքն իրեն համարել ժամանակավոր տառապյալ: Սակայն միաժամանակ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե Աստծու թագավորությունում ինչ տեղ է զբաղեցնելու:

Այլ հին կրոններ

Բացի քրիստոնեությունից՝ մարդկությանը հայտնի են մի շարք այլ հին կրոններ ևս, որոնք չեն արմատավորվել ժամանակակից աշխարհում, սակայն նախկինում երկար ժամանակ մարդկանց կյանքի մի մասն են համարվել: Հնագույն կրոններից մեկը շումերների կրոնն է համարվում: Ի տարբերություն մյուս կրոնների՝ շումերներն ունեին աստվածների պանթեոն, որին ողջ կյանքի ընթացքում պետք է խոնարհվեին: Մարդկանց ու աստվածների միջև միջնորդ էին հանդիսանում անունակամները, որոնց միջոցով աստվածներն իրենց ծառա-մահկանացուների հետ կապ էին հաստատում:

Ինկերի կրոնը ևս համարվում է հնագույններից մեկը: Բանն այն է, որ նոր տարածքներ նվաճելուց հետո ինկերն իրենց աստվածների պանթեոնում հաղթող աստվածներին էին ներառում:

Իսկ ժամանակակից կրոններից ամենահինը կարելի է համարել բուդդիզմը, որն ի հայտ է եկել շուրջ 2,500 տարի առաջ: Բուդդիզմի կամ բուդդայականության հիմքում Հնդկաստանի հնագույն ուսմունքներն են ընկած, որոնք խորհուրդ են տալիս ձգտել նիրվանայի ու աստվածային սկզբի: Դրան հասնելու համար բուդդիստներն աշխատում են ողջ կյանքի ընթացքում, աղոթում են, մեդիտացիա անում և նման եղանակով ինքնակատարելագործվում:

Աշխարհի հնագույն կրոնը

Դժվար է հավատալը, սակայն քրիստոնեության հայտնվելուց առաջ ժամանակակից կրոնների հիմքերը դրել է հինդուիզմը: Եթե հավատանք այս կրոնին, ապա մարդը, ինչպես նաև Երկիր մոլորակի բոլոր այլ արարածները, առաջացել են մի հսկայի մարմնի մասերից:

Չնայած այն բանին, որ հինդուիզմը շատ կարճ ժամանակ է գոյություն ունեցել, Հնդկաստանի մի քանի գյուղերում մինչ օրս հավատում են, որ աշխարհը հենց այս կերպով է ստեղծվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել