Life.tert.am-ը գրում է.

Հուլիսի 4–ին և 8–ին կկայանա Գոհար Հարությունյանի նախաձեռնած «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթը, որի հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Եվս մի մասնակից կընտրվի Հայաստանը «Միսս Տիեզերքում» ներկայացնելու համար։

Tert.am Life–ն իր ընթերցողներին բացառիկ կարգով ներկայացրել էր մրցույթի մասնակից աղջիկների առաջին յոթնյակին։ Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում է 21 աղջիկ։ Կազմակերպիչները կրկին բացառիկ կարգով Tert.am Life–ին են տրամադրել մյուս 14 մասնակիցների լուսանկարները։

«Միսս հայուհին» այս տարի կանցկացվի այլ ձևաչափով։ Մրցույթը կկայանա 2 փուլով։ Հուլիսի 4–ին անցկացվելու է «Տաղանդի» մրցույթ` փակ միջոցառման ժամանակ աղջիկներն իրենց նախընտրությամբ կներկայացնեն իրենց տաղանդը։ Նրանք կներկայանան նաև մրցույթային բոլոր փուլերով` լողազգեստով, երեկոյան զգեստով և պարային համարով։ Այդ օրը կընտրվի «Միսս Տիեզերք–Արմենիա»  հաղթողը, որը կներկայացնի Հայաստանը  «Միսս Տիեզերք»  մրցույթում։ Հաղթողը չի պայքարի «Միսս Հայուհի» տիտղոսի համար, քանի որ, ըստ կազմակերպիչների, իրենց հաղթանակները հավասարազոր են լինելու։ «Միսս հայուհու» հաղթողն էլ ներկայացնելու է Հայաստանը «Միսս աշխարհում»։ Քանի որ 2 մրցույթ էլ կազմակերպվում է նոյեմբերին, մի մասնակիցը չի կարող մասնակցել 2 մրցույթին։

Այսպիսով` Հայաստանի գեղեցկուհու տիտղոսի և միջազգային հարթակներում ներկայանալու համար այս տարի կպայքարեն նաև հետևյալ աղջիկները.

Էլեն Սիմոնյան, 18 տարեկան, Երևան

 
 
 
Էլիզա Մուրադյան, 25 տարեկան, Էջմիածին
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել